Առավոտյան սուրճը «շոկ է օրգանիզմի համար»․ բժիշկի նախազգուշացումը
Հասարակություն
Բժիշկ Սեբաստյան Լա Ռոսան զգուշացրել է, որ արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա։ El Confidencial-ին տված հարցազրույցում նա այդ սովորությունը նկարագրել է որպես «շոկ օրգանիզմի համար»։
Մասնագետի խոսքով՝ քնից հետո մարդու օրգանիզմը առավելապես ջրազրկված է, քանի որ գիշերվա ընթացքում երկար ժամանակ հեղուկ չի ընդունվում։ Դա կարող է նվազեցնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր աշխատունակությունը։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ պահին սուրճ խմելը կարող է ավելի խորացնել ջրազրկումը։
Բժիշկը խորհուրդ է տալիս առավոտյան նախ ջուր խմել և միայն դրանից հետո օգտագործել սուրճ։ Ավելի վաղ դիետոլոգ Նիկոլ Էնդրյուսը նշել էր, որ սննդակարգը կարող է աջակցել առողջությանը, սակայն միայն սննդի միջոցով հնարավոր չէ բուժել լուրջ հիվանդությունները, այդ թվում՝ քաղցկեղը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ