Ստիլիստը նշել է գարնան ամենաթրենդային վերնահագուստը
Հասարակություն
Ռուսաստանցի ստիլիստ Ալեքսանդր Ռոգովը հայտարարել է, որ գարնանային սեզոնին առավել արդիական կլինեն թեթև վերարկուները և տրենչերը։ Նա այդ մասին գրել է իր Telegram-ալիքում՝ անդրադառնալով առաջիկա սեզոնի հիմնական նորաձևության միտումներին։
Ռոգովի խոսքով՝ նորաձև են լինելու նաև բաճկոններն ու բուշլատները՝ իջեցված գոտկագծով։ Սակայն նա նշել է, որ նման ուրվագիծը կարող է տեսողականորեն կարճացնել ոտքերը և երկարացնել մարմինը, ուստի այն ավելի հարմար է նրանց համար, ովքեր կարողանում են ճիշտ համադրել հագուստը։
Ստիլիստը խորհուրդ է տվել նման վերնահագուստը համադրել նեղ կիսաշրջազգեստների և երկար զգեստների, ինչպես նաև սքիննի ջինսերի, լեգինսների կամ կապրի տաբատների հետ։ Ավելի վաղ նա նաև կանխատեսել էր, որ նորաձևության մեջ կրկին կվերադառնան փետուրներով դեկորացված հագուստները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին