ՆԱՏՕ-ի երկրները քննարկելու են անվտանգությունը Արկտիկայում հաջորդ շաբաթ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ Բրյուսելում հանդիպման ժամանակ կքննարկեն Գրենլանդիայի անվտանգության ապահովման միջոցառումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրությունից ելնելով՝ կղզին Միացյալ Նահանգներին միացնելու հնարավորության շուրջ։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։
«Թրամփը մեզ մի բարդ խնդիր է դրել։ Մենք նրան ցույց ենք տալիս, որ ՆԱՏՕ-ն արդեն աշխատում է դրա լուծման վրա։ Ես սպասում եմ, որ Բրյուսելում հաջորդ շաբաթ անցկացվող ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կվարվեն ավելի լայն քննարկումներ», — ասել է նա Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
Հիլիի խոսքով՝ Arctic Sentry («Արկտիկյան պահակ») գործողությունը կարող է ցույց տալ Թրամփին, որ ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացնում է Գրենլանդիայի անվտանգության միջոցառումները։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ