«Брат» ֆիլմի դերասան Արթուր Հարությունյանը մահացել է սրտի կաթվածից
Հասարակություն
68 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Արթուր Հարությունյանը, որը հայտնի էր «Брат» ֆիլմում իր դերակատարմամբ։ Նրա մահվան մասին տեղեկությունը հրապարակվել է «Կինո-Թեատր.ռու» պորտալում։
Դերասանի նախկին կինը՝ Վալենտինա Կոնովալովան, հաստատել է, որ նա մահացել է 2026 թվականի փետրվարի 5-ի երեկոյան՝ Սանկտ Պետերբուրգի Ելիզավետինյան հիվանդանոցում, սրտի կաթվածից։
Արթուր Հարությունյանը կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1990 թվականին «Когда святые маршируют» ֆիլմում, իսկ հետագայում մասնակցել է նաև «Улицы разбитых фонарей» և «Убойная сила» հեռուստասերիալներին։ Նրա խոսքով՝ «Брат» ֆիլմից հետո հաճախ հրաժարվում էր իրեն առաջարկվող կարծրատիպային դերերից։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ