Արևի վրա գրանցվել է հզոր բռնկում․ սկսվել է նաև մագնիսական փոթորիկ
Աշխարհ
Արևի վրա գրանցվել է M1.2 դասի հզոր բռնկում։ Այդ մասին հայտնել է Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտ-ը։ Էլեկտրամագնիսական ճառագայթման արտանետումը արձանագրվել է Մոսկվայի ժամանակով ժամը 01:17-ին և տևել է մոտ տասը րոպե։
Գիտնականների տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել արևային բծերի 4372 խմբում։ Վերջին շրջանում ակտիվության հիմնական կենտրոնը եղել է 4366 խումբը, որը փետրվարի 5-ին գրեթե գերազանցել էր XXI դարի ակտիվության ռեկորդը։ Մինչ այժմ ամենահզոր բռնկումների շարքը պատկանում է 3664 խմբին, որը վերջին 26 տարվա ընթացքում ցուցադրել է առավելագույն ակտիվություն։
Միևնույն ժամանակ Երկրի վրա փետրվարի 5-ին սկսվել է թույլ մագնիսական փոթորիկ՝ G1 մակարդակի։ Այն առաջացել է պլազմային ամպի եզրի հասնելու հետևանքով, որը ձևավորվել էր փետրվարի 2-ին տեղի ունեցած X8.1 դասի ուժեղ արևային բռնկման ժամանակ։ Գիտնականների գնահատմամբ՝ նման երևույթները կարող են ժամանակավոր ազդեցություն ունենալ կապի և էներգետիկ համակարգերի աշխատանքի վրա։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ