Լավրովը մեկնաբանել է ԵԱՀԿ նախագահի հետ բանակցությունները
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային վարչության ղեկավար Ինյացիո Կասիսի, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ընթացքում չեն խուսափել ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից բխող բարդ հարցերից։
«Մենք չենք խուսափել բարդ հարցերից, գլոբալ բնույթի հարցերից, որոնք բխում են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակից, որը զարգանում է բուռն և բավականին անկանխատեսելի կերպով։ Այդ իրավիճակից, որը բացահայտել է մի շարք խնդիրներ արևմտյան ճամբարի ներսում», — ասել է նա բանակցությունների արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ