Բանակցությունների հաջորդ փուլերը կարող են տեղի ունենալ Միացյալ Նահանգներում․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ փուլերը կարող են տեղի ունենալ Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հրապարակված երեկոյան ուղերձում։
«Մինչ այժմ ասվածի համաձայն՝ հաջորդ հանդիպումները նախատեսված են մոտ ապագայում, հավանաբար՝ Ամերիկայում», - հայտարարել է Զելենսկին՝ առանց ձևաչափը նշելու։
Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր աշխատանքային ձևաչափերին, որոնք կարող են մոտեցնել խաղաղությունը։ Նա նաև նշել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի այնպես, որ Ռուսաստանը «պարգև չստանա»։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ