ԱՄՆ-ում գնահատել են ռուսական «Վամպիր» նռնականետի արտահանման հնարավորությունները
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան The National Interest պարբերականը գրել է, որ Ռուսաստանը կարող է գնորդներ գտնել արդիականացված ՌՊԳ‑29Մ «Վամպիր» հակատանկային նռնականետի համար, որը ներկայացվում է World Defense Show 2026 ցուցահանդեսում՝ Սաուդյան Արաբիայում։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև ռուսական Ռոսօբորոնէքսպորտ ընկերությունը։
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, չի գնի այդ զինատեսակը, սակայն ցուցահանդես այցելող այլ երկրներ կարող են հետաքրքրվել դրանով։ Նշվում է նաև, որ Պարսից ծոցի երկրները սովորաբար սպառազինություն են գնում ԱՄՆ-ից, սակայն Ռուսաստանը փորձում է ակտիվացնել իր ներկայությունը տարածաշրջանի ռազմական շուկայում։
ՌՊԳ-29 նռնականետի հիմնական տարբերակը սպառազինության է ընդունվել դեռևս 1980-ականների վերջում և կարող է խոցել զրահապատ տեխնիկա մինչև 500 մետր հեռավորության վրա։ Նոր՝ արդիականացված տարբերակը ունի թեթևացված արձակման համակարգ և ժամանակակից ջերմատեսիլ նշանոց, ինչը մեծացնում է դրա կիրառման արդյունավետությունը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ