Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ․ ՌԴ դեսպան Կոպիրկին
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, և որ չկա նրա անդամակցությունը սառեցնելու որևէ դրույթ։ Այս մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության առումով առաջացած խնդիրների վերաբերյալ ես կարծում եմ, որ մենք միշտ կարող ենք լուծումներ գտնել ՀԱՊԿ անդամ պետությունների շրջանակներում, այդ թվում՝ կուտակված խնդիրների փոխզիջումային լուծումներ», - ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ