Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանում մեկնարկել են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Համաշխարհային Մամուլ
Օմանի Մասկատ քաղաքում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ իրանական թիմը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան թիմը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հավասար դիրքորոշումները և փոխադարձ հարգանքը կարևոր են Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարատև համաձայնագրի համար։ Նա հավելել է, որ Թեհրանը դիվանագիտությանը մոտենում է բաց աչքերով՝ հիշելով 2025 թվականի իրադարձությունները։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ