ԵԱՀԿ-ն ցանկանում է մասնակցել Ուկրաինայի հարցով քննարկմանը
Աշխարհ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պետք է պատրաստ լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք երեկ երեկոյան քննարկել ենք, որ պետք է գտնենք ուղիներ, որոնք թույլ կտան մեր կազմակերպությանը ոչ միայն դեր խաղալ ընթացող քննարկումներին աջակցելու գործում, այլև պատրաստ լինել խաղաղության ծրագրի և հրադադարի կնքման դեպքում», - ասել է Կասիսը։
ԵԱՀԿ գործող նախագահը, գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ միասին, Մոսկվա է ժամանել փետրվարի 5-ին՝ Ուկրաինա կատարած այցից անմիջապես հետո։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ