Միացյալ Նահանգները պատրաստվում է Իրանում ռեժիմի փոփոխության
Համաշխարհային Մամուլ
Թրամփի վարչակազմը պատրաստում է Իրանում ռեժիմի փոփոխության դեպքում ժամանակավոր կառավարություն ձևավորելու ծրագիր, հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, աշխատում է այդ նախագծի վրա։ Նրա խնդիրն է հավաքել իրանաամերիկացի գործարարների խումբ՝ ներկա ռեժիմի անկման դեպքում անցումային իշխանության ստեղծման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։
Աղբյուրը նաև հայտնել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները նախատեսում են առաջիկա օրերին հանդիպել իրանցի ընդդիմադիր գործիչների հետ Պալմ Բիչում՝ Ֆլորիդայում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ