Սանդուն առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի
Աշխարհ
Նորվեգացի խորհրդարանականը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ ժողովրդավարության պաշտպանության գործում ունեցած ներդրման համար։ Նա իր արձագանքը հայտնել է TV8-ի եթերում։
«Ես, անշուշտ, գնահատում եմ սա և շնորհակալ եմ, որ մարդիկ հետևում են մեր երկրին, որ գնահատում են մեր քաջությունն ու դիմացկունությունը, բայց շատերն են առաջադրվել այս մրցանակի համար», - ասել է Սանդուն։
Իր ելույթում նա առաջարկել է, որ մրցանակի համար դիտարկվեն Ուկրաինայի զինված ուժերի գերի ընկած անդամները։
Նորվեգացի խորհրդարանականը նախկինում նշել էր, որ Սանդուն պետք է առաջադրվի մրցանակի՝ իր երկրում ժողովրդավարության և խաղաղության պաշտպանության գործում ունեցած իր նշանակալի ներդրման համար։
Ըստ առաջադրողի՝ Մոլդովայի նախագահը Եվրոպայում ժողովրդավարական պաշտպանության առաջատարներից մեկն է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru