Մեգանախագիծ Կովկասում․ Տկաչևը Պուտինից ֆինանսավորում է խնդրել
Ռուսաստան
Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին նախարար, Mantera Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Տկաչևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նոր զբոսաշրջային մեգանախագծի գաղափարը, որը պետք է միավորի երեք լեռնադահուկային կենտրոններ՝ Կրասնայա Պոլյանան, Արխիզը և Լագո-Նակին։ Նախագիծը ենթադրում է տարածաշրջանային զբոսաշրջային կլաստերի ստեղծում։
Տկաչևը նշել է, որ նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է պետական ֆինանսական աջակցություն, մասնավորապես՝ ճանապարհաշինության ոլորտում։ Նրա խոսքով, ներկայումս Ջուբգայից Սոչի տանող լեռնային ճանապարհը բարդ է և կարող է տևել մինչև 10 ժամ, իսկ Լագո-Նակիից դեպի Սոչի թունելի կառուցումը թույլ կտա այդ ժամանակը կրճատել մինչև մոտ մեկ ժամ։
Նախագիծը նախատեսվում է իրականացնել 5-10 տարվա ընթացքում, և այն կարող է զգալի ներդրումներ ներգրավել Կովկասի զբոսաշրջային ոլորտում։ Տկաչևի գնահատմամբ՝ դա կբերի նոր բրենդների, տեխնոլոգիաների և ռեստորանային բիզնեսի զարգացման, ինչպես նաև կմեծացնի տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների հոսքը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ