Արաղչին իրանա-ամերիկյան բանակցությունները դրական է որակել
Աշխարհ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին դրական է որակել Մասկաթում իրանա-ամերիկյան բանակցությունները, որոնք տևել են մոտ 5 ժամ։
«Տրամադրությունը լավ էր, երկու կողմերն էլ արտահայտեցին իրենց տեսակետները: Սա լավ սկիզբ էր»,- ասել է նա։
Արաղչիի խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակելուվերաբերյալ, սակայն ժամանակը, վայրը և ձևաչափը կորոշվեն մայրաքաղաքներում։
«Որոշվեց շարունակել այս գործընթացը։ Սակայն երբ, ինչպես և ինչ ձևով դա տեղի կունենա, կորոշվի հետագա խորհրդակցությունների ժամանակ»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ