«Փողը երջանկություն չի գնում». Իլոն Մասկը տխուր գրառում է արել՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդը
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը սոցիալական ցանցում տխուր գրառում է հրապարակել այն բանից հետո, երբ դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը հասել է մոտ 800 միլիարդ դոլարի։ Նա գրել է, որ ֆինանսական հարստությունը չի երաշխավորում երջանկություն՝ նշելով, որ «ով ասել է՝ փողը երջանկություն չի գնում, ճիշտ էր»։
Մասկի կարողության կտրուկ աճը կապված է SpaceX-ի և xAI ընկերությունների միաձուլման հետ, որի արդյունքում ձևավորվել է աշխարհի ամենաթանկ մասնավոր տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ xAI-ին պատկանում է նաև Grok չաթ-բոտը, որը զարգանում է արհեստական բանականության ոլորտում։
Միաձուլումից հետո Մասկը դարձել է նորաստեղծ ընկերության խոշոր բաժնետերերից մեկը՝ վերահսկելով բաժնետոմսերի շուրջ 43 տոկոսը։ Ընկերության արժեքը գնահատվում է ավելի քան 540 միլիարդ դոլար, ինչը զգալիորեն մեծացրել է գործարարի անձնական կարողությունը, հայտնում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ