Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Աշխարհ
2026 թվականի փետրվարի 6-ին Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին հայտարարության պատճառով։
«Հանդիպման ժամանակ ռուսական կողմին կոչ է արվել ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դադարեցնելու Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը, որոնք փորձում են խաթարել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ