ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ 

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի և մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ նախարարի` Ֆեյսբուքի էջով արված հրավերին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այցի ընթացքում դպրոցականները Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և հետազոտություններին, զրուցել գիտնականների հետ, ինչպես նաև դիտել գիտական փորձեր։ Սա դպրոցականներին հնարավորություն է տվել անմիջական շփմամբ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին։

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը։

Ժաննա Անդրեասյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։ Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են արձագանքել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելու առաջարկին, իսկ այցից հետո ավելի շատ են հետաքրքրված գիտությունն առավել խորությամբ ուսումնասիրելու հեռանկարով:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այն նախևառաջ նպատակ ունի նպաստելու դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը։

«Կարծում եմ՝ մասնագիտական կողմնորոշման ամենաարդյունավետ միջոցներից մեկը գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելն է։ Այդ այցերի ընթացքում երեխաները սեփական աչքով կարող են տեսնել՝ ինչ միջավայրում, ինչ սարքավորումներով և ինչ թեմաների ուղղությամբ են աշխատում գիտնականները։ Միաժամանակ, երեխաները կարող են հստակ պատկերացում կազմել գիտության և կյանքի կապի մասին ու տեսնել, թե ինչպես է գիտական գործունեությունը իրական արդյունք տալիս՝ փոփոխություններ բերելով տարբեր ոլորտներում։ Այս իմաստով նման այցերը գիտությամբ զբաղվելու հեռանկարը շատ տեսանելի են դարձնում. մեր նպատակն է ամեն կերպ խթանել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ ընտրեն գիտնականի ճանապարհը»,- նշել է նախարարը` հիշեցնելով, որ գիտական կենտրոններ այցելություններին մասնակցելու ցանկություն են հայտնել հարյուրավոր դպրոցականներ, ինչը շատ ուրախալի է։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ՝ ներկայացնել այն փոփոխությունները, որոնք Կառավարության ներդրումների արդյունքում տեղի են ունենում գիտության ոլորտում։

«Այն ամենը, ինչ տեսնում ենք այս գիտական ինստիտուտում, վերջին տարիներին իրականացվող քաղաքականության և ձեռնարկված քայլերի արդյունքն են՝ գիտական սարքավորումների արդիականացում, գիտաշխատողների համար նախատեսված տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Դրանք ոչ միայն վարձատրության բարելավման հնարավորություն են ընձեռում, այլև հնարավորություն են տալիս իրականացնելու կարևոր հետազոտություններ, ունենալու միջազգային հրապարակումներ, ձևավորելու կապեր տնտեսության հետ, որպեսզի գիտության ոլորտում ստեղծված արդյունքներն ազդեցություն ունենան հանրային կյանքում։ Շատ կարևոր է, որ հանրության համար ևս ավելի տեսանելի դառնա՝ ինչ գործունեություն են իրականացնում մեր գիտական ինստիտուտները»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ օրեր առաջ հաստատվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը առաջիկա տարիներին նոր տեմպ կհաղորդի մեր երկրում գիտության ոլորտի զարգացմանը։ «Վստահ եմ՝ այս լաբորատորիաներում տեսնելու ենք նաև երիտասարդ գիտնականների, որոնք զբաղվում են մեր կյանքի ամենակարևոր խնդիրների ուսումնասիրությամբ։ Կարծում եմ՝ սա կարևոր մշակույթ է ձևավորելու մեր գիտական ինստիտուտների համար, այն է՝ գիտության մասին խոսել պարզ, հասանելի և լայն շրջանակներին հասկանալի»,- ընդգծել է նախարարը։

Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Ծրագրին կարող են մասնակցել 7–12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։ Մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլ.փոստին` [email protected]։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ
Ամենադիտված