Ինչ հարցեր են քննարկել Ալիևն ու Իրանի պաշտպանության նախարարը
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, փոխանցել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի ողջույնները՝ ընդգծելով իր աջակցությունը Ադրբեջանին և դրական հիշողությունները երկիր, այդ թվում՝ Ղարաբաղ կատարած այցելություններից։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, պաշտպանական ոլորտում համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։
Ալիևը նշել է, որ Հարավային Կովկասում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, և Ադրբեջանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ