Իրանի ԱԳ նախարարը նշել է միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու պայմանը
Աշխարհ
Վաշինգտոնը պետք է հրաժարվի սպառնալիքներից և ճնշումներից՝ Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Ցանկացած երկխոսության նախապայման է հանդիսանում սպառնալիքներից ու ճնշումներից հրաժարումը։ Մենք այսօր ևս հստակորեն հայտարարել ենք դա և ակնկալում ենք, որ այն խստորեն կպահպանվի՝ բանակցությունների շարունակությունն ապահովելու համար», - ասել է Իրանի արտգործնախարարը։
Օմանի Մասկատ քաղաքում կայացած հանդիպումն Արաղչին որակել է որպես «լավ սկիզբ»։ Նա նշել է, որ կողմերը մտադիր են շարունակել բանակցությունները, բայց նախ խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru