Ղազախստանում արգելվել են «GEI, GEY և GAY» տառերի համադրությամբ ավտոհամարանիշները
Այլ
2026 թվականի հունվարից Ղազախստանում վարորդները կարող են անհատականացնել իրենց համարանիշների տառերի համադրությունները, սակայն մի քանի տասնյակ համադրություններ արգելված են, գրում է kolesa.kz պորտալը։
Հրապարակման հարցմանը ի պատասխան՝ Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է այն տառերի համադրությունները, որոնց օգտագործումը 2026 թվականից սկսած արգելված է անհատական տրանսպորտային միջոցների համարանիշների վրա։ Մասնավորապես, դրանց թվում են GEI, GEY և GAY տառերը, որոնք ասոցացվում են գեյերի հետ։ Արգելվում են նաև այն տառերը, որոնք կազմում են անպարկեշտ բառերի արմատները, «USA» հապավումը և մի շարք այլ համադրություններ։
Ընդհանուր առմամբ, Ղազախստանում կա 69 եռատառ համադրություն, որոնց օգտագործումը արգելված է համարանիշների վրա։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ