Ավտոբուսի մեծության երկնաքար է մոտենում Երկիր մոլորակին
Աշխարհ
Ավտոբուսի մեծության երկնաքար է մոտենում Երկիր մոլորակի ուղղությամբ։ Աստղագետներն այդ երկնաքարը հայտնաբերել են երկու օր առաջ և ըստ նրանց՝ սպասվում է, որ այն այսօր կանցնի Երկիր մոլորակին շատ մոտ տարածության վրա։
Այդ երկնային մարմնի երկարությունը մոտ 20 մետր է և Երկիր մոլորակից գտնվում է 30 հազ. կմ հեռավորության վրա։
Ամերիկյան «Փոքր մոլորակ» հետազոտական կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ Երկիր մոլորակի վրա երկնաքարի ընկնելու հավանականությունը բացառվում է, սակայն ավելացրել է, որ եթե դա տեղի ունենա, ապա մինչ երկրի վրա հայտնվելը փոքր մասերի կբաժանվի, հաղորդում է BBC Russia–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ