24-ամյա աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ․ արտակարգ դեպք
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 6-ին, Արթիկ քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։
Օպերատիվորեն ժամանում են Արթիկի փրկարարները, պարեկներն ու Շիրակի մարզի քրեական ոստիկանները, որոնց էլ հաջողվում է փրկել 24-ամյա աղջկա կյանքը, ում տեղում Արթիկի հիվանդանոցի բժիշկները նախ բուժօգնություն են ցուցաբերում, ապա ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Ժիլբերտ Մարգարյանի և Հովսեփ Բեյբությանի ուղեկցությամբ տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է կփոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ