Կինն իր երեխային թաղել է սենյակային բույսի ամանի մեջ
Այլ
Ամերիկուհին, որը հղիության 10–րդ շաբաթում վիժում է ունեցել, իր երեխային թաղել է սենյակային բույսի ամանի մեջ։
Թրեյսի Քարդիսը ինքնաբուխ որոշում է կայացրել պտղի մնացորդները թաղել հարսանիքի օրը իրեն նվիրված սենյակային բույսի ամանի մեջ։ Գրեթե վեց ամիս անց նա տեսանյութ է նկարահանել այդ մասին և տեղադրել TikTok-ում։ Տեսանյութում նա նյարդայնորեն վերատնկում է բույսը, ծիծաղելով խոստովանում. «Իմ պտուղը թաղված է այստեղ։ Կարծում եմ՝ կփսխեմ, եթե այն արդեն հող դարձած չլինի»։
Թրեյսին բացատրել է, որ հումորը իր համար դարձել է միջոց՝ վիշտը հաղթահարելու համար. «Պետք է ծիծաղեք ինքներդ ձեր և իրավիճակի վրա՝ լաց չլինելու համար»։ Նա ընդգծել է, որ վիժման ֆիզիկական և հուզական հետևանքները, այդ թվում՝ մազաթափությունը, սրտխառնոցը և մեղքի զգացումը, հաճախ այնքան էլ ուշադրության չեն արժանանում։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ