«Քեզ անվանակոչեցի հերոսի անունով՝ Հասմիկ»․ ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ժիրայր Մարգարյանի քույրը
Հասարակություն
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի քրոջը 44-օրյա պատերազմի հերոս սերժանտ Հասմիկ Արզումանյանի անունով են անվանակոչել։
Հերոսի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, գրել է․
«Իմ հրաշք, իմ լույս, դու ծնվեցիր, որ լույս բերես մթած կյանքիս։
Դու իմ փոքրիկ հրեշտակն ես, ես քեզ անվանակոչեցի հերոսի անունով՝ Հասմիկ։
Ես Ժիրայրին մեծացրի հայրենասիրական ոգով, բայց դու պիտի մեծանաս վրեժի ցասումի ոգով, այնպիսի զորությամբ, որ կշղթայի խավարին ու կկոտրի անարդարության ամեն պատը։
Դու ունես վրեժ, պիտի տեսնես բոլոր մեղավորների դատաստան, պիտի տեսնես Արցախս։
Դու պիտի ապրես Արցախում՝ ապրես նրա հոգով, նրա հպարտությամբ, նրա լույսով, որը երբեք չի մարում»։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ