Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
Հասարակություն
Փետրվարի 7-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։
Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է