Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի վրա գիշերային ավիահարվածները
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում գիշերային հարվածների ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը տեղակայել են ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի 40 հրթիռ։
Նրա խոսքով՝ ռուսական ուժերի հիմնական թիրախներն են եղել էներգետիկ ցանցերը, էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտները և բաշխիչ ենթակայանները։
Մասնագետները վնասներ են գրանցել Ուկրաինայի Վոլինի, Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի և Ռովնոյի մարզերում։ «Հարվածներ են հասցվել նաև Կիևի և Խարկովի մարզերում։ Հակաօդային պաշտպանության ուժերը շարունակում են գործել որոշ շրջաններում», -գրել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է