Ճապոնիան մտադիր է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Կուրիլյան կղզիների վերաբերյալ. վարչապետ Տակաիչի
Աշխարհ
Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդ վիճակին չնայած՝ Ճապոնիան հույս ունի նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին՝ Հյուսիսային տարածքների (Կուրիլյան կղզիներ - խմբ.) վերադարձը պահանջող 45-րդ ազգային կոնգրեսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ չորս հյուսիսային կղզիների հարցը լուծելու և Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում Տոկիոյի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Քաղաքական գործիչը նաև ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ այս հարցը չի լուծվել նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 80 տարի անց։
Տակաիչին ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում այս իրավիճակին։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է