Չինաստանում բացատրել են՝ ինչու Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է տեղի չունենալ
Աշխարհ
Միացյալ Նահանգները պատրաստում է Թայվանին զենքի խոշոր գործարք, որը, ինչպես Չինաստանի իշխանությունները զգուշացրել են, կարող է վտանգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլյան այցը երկիր։ Այս մասին գրում է Financial Times-ը։
«Միացյալ Նահանգները պատրաստում է Թայվանին Patriot հրթիռներ և այլ զենքեր վաճառելու խոշոր գործարք, որը, ինչպես Պեկինը գաղտնի զգուշացրել է, կարող է վտանգել նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլին Չինաստան կատարելիք պետական այցը», - հաղորդում է թերթը։
Ինչպես նշում է թերթը, Չինաստանը լուրջ մտահոգություններ է հայտնել այս ծրագրերի վերաբերյալ՝ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ապրիլին նախատեսված հանդիպումից առաջ։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է