Մեծ Բրիտանիան վեց կործանիչ է ուղարկել Կիպրոս
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ կործանիչներ է տեղակայել Կիպրոսի Ակրոտիրիի ավիաբազայում՝ Իրանի շուրջ լարվածության աճի պատճառով, հաղորդում է The Times-ը։
Թերթի տվյալներով՝ փետրվարի 6-ին Անգլիայի արևելքում գտնվող Մարհամ ավիաբազայից թռիչք են կատարել Թագավորական ռազմաօդային ուժերի վեց F-35B կործանիչներ և տեղակայվել Կիպրոս՝ Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման կանխատեսմամբ։ Eurofighter Typhoon կործանիչները նույնպես ներկայումս տեղակայված են Ակրոտիրիի ավիաբազայում։
Նախորդ օրը The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացումից կամ գործընթացը տեղափոխել մեկ այլ երկիր։
Ավելի ուշ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Արաբական ծով։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է