Ռուսաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստան
Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմը մերժել է Զապորոժիեի ատոմակայանի լիակատար վերահսկողությունը Միացյալ Նահանգներին փոխանցելու առաջարկը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակը նախատեսում էր Վաշինգտոնի կողմից ատոմակայանի կառավարումը և արտադրված էլեկտրաէներգիայի բաշխումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Իր հերթին, ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը պետք է մնա Մոսկվայի բացառիկ վերահսկողության տակ։
Միևնույն ժամանակ, ռուս բանակցողները Ուկրաինային առաջարկել են էլեկտրաէներգիայի մատակարարում ցածր գնով, սակայն Կիևը այդ պայմանները անընդունելի է համարել։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է