ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ 

Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote

Հասարակություն
Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote
Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝ Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարևորությանը: Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյնաի հետ: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հրապարակումը.
«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այցին ընդառաջ, բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար։
Փետրվարի 4-ին Zeale News-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը պատմել է իր հոր՝ հայտնի հայ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։ Վարդանյանն ասել է, որ իր հայրը ձերբակալված առնվազն 23 հայերից մեկն է, որոնց Ադրբեջանն ապօրինի բանտարկել է ռազմական հարձակումից հետո։ «Սա զանգվածային ձերբակալություն էր, որը կատարվել է ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման արշավի ավարտին», - ասել է Վարդանյանը։
Վարդանյանն ասել է, որ իր հայրը տեղափոխվել է տարածաշրջան 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո տեղի քրիստոնյա բնակչությանն աջակցելու համար, որը «լքված էր աշխարհի կողմից»։ «Նա որոշեց հրաժարվել իր ամբողջ կյանքից և վտանգել ամեն ինչ, - ասել է Վարդանյանը: -Նա փորձեց պաշտպանել նրանց՝ ապրել նրանց հետ ամենադժվար պահին։ Եվ նա վճարում է հալածվող փոքր բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի համար»։
Կալանավորման պայմանները
Վարդանյանը հոր դեմ առաջադրված մոտ 40 մեղադրանքները, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորումն ու սահմանի ապօրինի հատումը, որակել է շինծու և ասել, որ դատավարությունը չի ապահովում իրավական նույնիսկ տարրական երաշխիքներ։ Նրա խոսքով, Ադրբեջանը դատում է Ռուբեն Վարդանյանին ռազմական տրիբունալում, ինչը միջազգային նորմերի խախտում է, քանի որ նա ռազմական պաշտոն երբեք չի զբաղեցրել։ «Նա, ըստ էության, քաղաքական շոուի մասնակից է դարձել», - ասել է Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվում է մասնակցել դատավարություններին, ընտանիքի հետ շփումն էլ խիստ սահմանափակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երկրից վտարելուց հետո։ Ընտանիքի միակ կապն այժմ կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերի միջոցով է։ Ավելին, նրա հայրը պահվել է մենախցում և ենթարկվել բռնության։
Ադրբեջանը չի հրապարակել կալանավորվածների ամբողջական ցուցակը։ Ըստ Վարդանյանի, 4 հոգու ազատելուց հետո այս պահին կա հաստատված 19 կալանավոր, թեև ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, ինչը պայմանավորված է անհայտ կորած ռազմագերիներով։ Ինչպես նախկինում հաղորդել էր Zeale News-ը, ռազմական հարձակումներից հետո մոտ 80 անձ դեռ մնում է անհայտ կորած։
Վարդանյանը նշել է, որ դատավարություններն արտացոլում են Ադրբեջանի քաղաքական համակարգը, որը մոտ չորս տասնամյակ վերահսկվում է Ալիևների ընտանիքի կողմից և չունի անկախ դատական համակարգ կամ ազատ մամուլ։
Քրիստոնյաների հետապնդումն Ադրբեջանում
Վարդանյանի խոսքով, կալանավորվածները ենթարկվում են սահմանափակումների իրենց քրիստոնեական հավատքի հարցում։ Հոր կալանքի առաջին շաբաթվա ընթացքում թույլ չի տրվել նրան ուղարկել Աստվածաշունչ և հայ քրիստոնեական մեկ այլ հիմնարար տեքստ, թեև իշխանությունները թույլատրել են նրան ուղարկել մի քանի այլ գրքեր։
«Բայց ամենասարսափելին, - հավելել է Վարդանյանը, - այլ բանտարկյալներից մեզ հասել են տեղեկություններ, որ խաչի կամ որևէ այլ տեսակի «նշաններով» դաջվածքներ ունեցողների մարմնի այդ հատվածները այրել են»։
 
Վարդանյանը խոսել է նաև այժմ լքված Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման բազմաթիվ վկայությունների մասին՝ քրիստոնյաների դեմ արշավը որակելով համակարգված և կանխամտածված։
Freedom House-ը Ադրբեջանը դասում է աշխարհի ամենառեպրեսիվ երկրների շարքում՝ իր «Ազատությունն աշխարհում» վարկանիշում երկրին տալով 100-ից 7 միավոր։ Համեմատության համար` Կուբան գնահատվում է 10, Իրանը՝ 11, Վենեսուելան՝ 13։
Ի՞նչ սպասել
Ռազմագերիների հարցը նորից ուշադրության կենտրոնում է Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցին ընդառաջ։ Այցը կապված է ԱՄՆ դիվանագիտական նոր նախաձեռնության՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրի հետ։
 
Թրամփն ասել է, որ այցի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը հայտարարված խաղաղության շրջանակն է, որը նպատակ ունի վերջ դնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող տարածքային վեճին։ Reuters-ը հաղորդել է, որ այդ շրջանակը ներառում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և հանձնառություններ միջազգային իրավունքի նկատմամբ։
Վարդանյանի խոսքով, օգոստոսյան իրադարձությունը չի հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրման։
Նախաստորագրվել է շրջանակային տեքստ, որում չի խոսվում ձերբակալված հայերի մասին։
«Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղությանը», - ասել է նա։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունն առաջնահերթություն համարելու համար և նշել, որ Թրամփը նախկինում անդրադարձել է հայ բանտարկյալների ճակատագրին։ Ըստ OC Media-ի, օգոստոսին Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է խնդրել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին և ասել, որ հավատում է, որ Բաքուն կհամաձայնվի։
«Սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են, - ասել է Վարդանյանը։ -Քրիստոնյաների պաշտպանությունն այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»։
Ըստ նրա, փոխնախագահը, որը հրապարակայնորեն խոսել է քրիստոնյաների նկատմամբ համաշխարհային հալածանքների մասին, կարող է օգնել բանտարկյալների ազատ արձակմանը տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։
 
«Սա փոքր ջանքով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն է, - ասել է Վարդանյանը։ -Կարծում եմ, որ փոխնախագահի աջակցությամբ նրանց կարելի է վերադարձնել տուն»»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ
Ամենադիտված