Երեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (Լուսանկարներ)
Աշխարհ
Օրենբուրգի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցի մասնագետները օգնել են 14 սմ երկարությամբ գդալ կուլ տված երեխային։ Այն հանվել է էնդոսկոպիկ եղանակով, և երեխան դուրս է գրվել հաջորդ օրը, հայտնել է հիվանդանոցը։
«Երեխան հոսպիտալացվել է տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցի թիվ 1 մանկական վիրաբուժական բաժանմունքում։ Մասնագետների խումբը, ընդհանուր անզգայացման ներքո, կատարել է շտապ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴ) և օտար մարմնի՝ 14 սմ երկարությամբ մետաղական գդալի էնդոսկոպիկ հեռացում։ Հետվիրահատական շրջանն անցել է առանց որևէ խնդրի, և երեխան հաջորդ օրը դուրս է գրվել տուն՝ բավարար վիճակում», – ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)