Ռուսաստանում քննարկում են անզավակ քաղաքացիների մուտքը պոռնոգրաֆիկ կայքեր արգելելու հարցը
Այլ
ՌԴ Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Տատյանա Բուցկայան առաջարկել է արգելել անզավակ ռուսներին մեծահասակների համար նախատեսված կայքեր մուտք գործել՝ ծննդաբերության խթանման նպատակով: Պատգամավորը առաջարկը ներկայացրել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում:
Խորհրդարանականի խոսքով՝ նման առցանց ռեսուրսներին հասանելիությունը պետք է տրամադրվի բացառապես այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն երեխաներ: Բուցկայան բացատրել է, որ «մեծահասակների» համար նախատեսված բովանդակությունը փոխարինում է իրական հարաբերություններին՝ նվազեցնելով ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու մոտիվացիան, հատկապես երիտասարդների շրջանում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ