Պուտինը զրուցել է Լուկաշենկոյի հետ
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում է Լենտան։
«Զրույցի հիմնական թեման Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի առաջիկա նիստն է եղել։ Նախագահները քննարկել են նիստի օրն ու ամսաթիվը, օրակարգը, ինչպես նաև առաջիկա միջոցառման նախապատրաստման հետ կապված այլ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահները քննարկել են նաև ռուս–բելառուսական հարաբերություններին և համատեղ նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)