Կյանքից հեռացել է Արեգա Պետրոսյանը
Այլ
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկ թատրոնը տեղեկացնում է, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Միքայելի Պետրոսյանը։
Ծնվել է 1940թ սեպտեմբերի 1 -ին, Արցախի Այգեստան (Բալուջա) գյուղում։ Մինջնակարգն ավարտելուց հետո աշխատել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթում՝ որպես պարուհի, իսկ 1969-թվականից մինչ 2023թ ծառայել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկ թատրոնում ՝ որպես դերասանուհի ։
Ա. Պետրոսյանը կերտել է 70-ից ավել գլխավոր և դրվագային դերեր։
Խաղացել է ողբերգական և կատակերգական դերեր։
Դերասանուհու լիարժեք և ավարտուն կերպարներից են. Կարինե (Ա. Պապայան՝ « Արտասահմանյան փեսացու»), Պերդիտա (Վ. Շեքսպիր « Ձմեռային հեքիաթ»), Դավիդ Կոպերֆիլդ ( Չ. Դիկկենս՝ « Դավիթ Կոպերֆիլդ»), Մարթա ( Ա . Կասոնա ՝ « Ծառերը կանգնած են մահանում ») , Կորինկինա (Ա. Օստրովսկի ՝ « Անմեղ մեղավորները»), Մամքան ( Մուրացան ՝ « Ռուզան» ) և այլն ։
Պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով , արժանացել է ՀՀ «արտիստ» մրցանակին։
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հարազատներին և բարեկամներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին, « Կարմիր բլուր» սգո սրահում
( ք. Երևան, Շիրակի 74/1), ժամը 17:00-20:00
Հուղարկավորությունը՝ նույն վայրից փետրվարի 10-ին , ժամը 13:00-ին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)