Մասկը հայտարարել է Լուսին վերադառնալու անհրաժեշտության մասին
Աշխարհ
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ եկել է Լուսին մարդկության մասշտաբային վերադարձի ժամանակը։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Եկել է ժամանակը՝ Լուսին մասշտաբային վերադարձի համար», — գրել է Մասկը։
Այս հայտարարությունը նա արել է՝ մեկնաբանելով մեկ այլ օգտատիրոջ հրապարակումը, որտեղ նշվում էր, որ առաջին ինքնաթիռի թռիչքից մինչև Լուսնի վրա մարդու վայրէջքը անցել է ընդամենը 66 տարի։ Գրառմանը կցված էր կոլաժ՝ 1903 թվականին Ռայթ եղբայրների շարժիչով ինքնաթիռի լուսանկարով և 1969 թվականին Լուսնի վրա ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պատկերով։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)