Կինը ոստիկանական բաժանմունք է գնացել՝ պայուսակում հակատանկային արկով
Այլ
Չեխիայի ոստիկանության դեպարտամենտի հաղորդմամբ՝ Պրահայում տեղի բնակչուհին մտել է ոստիկանական բաժանմունք՝ պայուսակում հակատանկային արկով։
Տարվա սկզբին Չեխիայի Հանրապետությունը հայտարարել է զենք–զինամթերքի ամնիստիա, որը թույլ է տալիս քաղաքացիներին առանց բացատրության հանձնել իրենց մոտ գտնվող ցանկացած զենք։ Կինը որոշել է օգտվել այս իրավունքից և բերել որդու տանը գտած արկը։ Իրավապահ մարմինների աշխատակիցը ստիպված է եղել զանգահարել ռումբերի վնասազերծման մասնագետի և լքել շինությունը։ Ժամանած մասնագետը պարզել է, որ փամփուշտը վնասազերծված է և որևէ սպառնալիք չի ներկայացնում։
Ոստիկանությունը խնդրել է բնակիչներին ապագայում նման գտածոներ չբերել ոստիկանություն, այլ կապվել արտակարգ ծառայությունների հետ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)