«Apple Daily» թերթի հիմնադիր Ջիմի Լայը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Աշխարհ
Հոնկոնգում Չինաստանի ամենահայտնի քննադատներից մեկը՝ «Apple Daily» թերթի հիմնադիր, մեդիա մագնատ Ջիմի Լայը, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու մեղադրանքով, գրում է Reuters-ը։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել օտար ուժերի հետ դավադրության և ապստամբական նյութերի հրապարակման համար։
Դատավորների խոսքով՝ 78-ամյա Լայը եղել է այդ գործողությունների «գլխավոր կազմակերպիչը», ինչի պատճառով ստացել է առավել խիստ պատիժը։ Նրա հետ միասին ազատազրկման են դատապարտվել նաև «Apple Daily»-ի վեց նախկին ղեկավար աշխատակիցներ և մի քանի այլ անձինք։
Լայը, որը Բրիտանիայի քաղաքացի է և հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել են նրա հարցը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումների ընթացքում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru