Լայնածավալ ցույցեր Ավստրալիայում
Աշխարհ
Ավստրալիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցի դեմ՝ նրան մեղադրելով Գազայում խաղաղ բնակիչների մահվան համար պատասխանատվություն կրելու մեջ, գրում է Reuters-ը։
Հերցոգը Ավստրալիա է ժամանել վարչապետ Էնթոնի Ալբանիզի հրավերով:
Սիդնեյում հազարավոր ցուցարարներ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ հնչեցնելով պաղեստինամետ կոչեր։ Ոստիկանությունը գործի է դրել ուժեղացված անվտանգության միջոցներ․ Հերցոգի այցի ընթացքում քաղաքում ներգրավված է շուրջ 3 հազար ոստիկան։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)