Սոթքում հայտնաբերվել է պայթած հրթիռի մնացորդ (պոչամաս)
Հայաստան
Ս․թ․ փետրվարի 1-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թեժ գծին բնակիչ Վ. Ղզրոյանի կողմից ստացվել է ահազանգ այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում առկա է պայթուցիկ զինամթերքի հնարավոր հայտնաբերման դեպք։
Ահազանգի հիման վրա կազմավորվել է մասնագիտական խումբ, որը փետրվարի 4-ին գործուղվել է դեպքի վայր։
Տեղում համայնքի ղեկավարի և բնակչի հետ հանդիպումից հետո մասնագետներին ներկայացվել է հայտնաբերված զինամթերքի գտնվելու վայրը, որից հետո իրականացվել են տեղազննման և նույնականացման աշխատանքներ։
Պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է ԲՄ-21 հրթիռային համակարգի պայթած հրթիռի մնացորդ (պոչամաս)։ Պայթուցիկ նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։
Մասնագետների եզրակացությամբ՝ հայտնաբերված հրթիռի մնացորդը վտանգ չի ներկայացնում, որի մասին տեղեկացվել են համայնքի ղեկավարը և բնակիչները։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)