Իրանի խորհրդարանը փետրվարի 9-ին նիստ կանցկացնի ԱՄՆ-ի հետ բանակցությունների քննարկման համար
Աշխարհ
Իրանի Մեջլիսը (միապալատ խորհրդարան) փետրվարի 9-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվեն Իրանի միջուկային դոսյեի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջին փուլի միջանկյալ արդյունքները։ Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մոգթադային։
«Վաղը Մեջլիսը փակ նիստում կքննարկի Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների ընթացքը։ Հավանական է, որ նիստին ներկա լինի նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին»,-ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)