Իսրայելը սպառնում է ինքնուրույն հարվածել Իրանին․ JP
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ պատրաստ է ինքնուրույն հարձակվել իրանական հրթիռային ծրագրի օբյեկտների վրա, եթե Իսլամական Հանրապետությունը հատի «կարմիր գծերը», հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։
Թերթի աղբյուրների համաձայն, իսրայելական զինվորականները ամերիկացիներին ասել են, որ միանձնյա հարված կհասցնեն, եթե Թեհրանը հատի Իսրայելի կողմից սահմանված բալիստիկ հրթիռների «կարմիր գիծը»։
Իսրայելը Վաշինգտոնին ներկայացրել է մի քանի ծրագրեր, այդ թվում՝ հրթիռների արտադրության հիմնական օբյեկտների վրա հարձակումների մասին։ Իսրայելցիները կարծում են, որ հիմա «պատմական պահ» է Իրանի հրթիռային ենթակառուցվածքներին զգալի վնաս հասցնելու համար։
Աղբյուրները նշել են, որ Իսրայելը մտահոգված է, որ ամերիկացիները կարող են սահմանափակ հարվածներ հասցնել Իրանում գտնվող մի քանի թիրախների վրա, ինչը չի վերացնի հիմնական սպառնալիքը, որից հետո նրանք կհայտարարեն հաջողության մասին և հրեական պետությանը կթողնեն հետևանքների հետ գործ ունենալ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)