Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարն ասել է, որ Իրանի ներկայացուցիչները չեն մասնակցի ֆորումին
Աշխարհ
Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտնել է, որ ֆորումի կազմակերպիչները հետ են կանչել Իրանի ներկայացուցիչներին նախապես ուղարկված հրավերները։
«Մենք սկզբնապես ակնկալում էինք Իրանի պատվիրակության, Իրանի ԱԳ նախարարի մասնակցությունը», — ասել է նա լրագրողներին Բեռլինի մամուլի ասուլիսի ժամանակ։ Սակայն նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարության հետ խորհրդակցությունների արդյունքում կազմակերպիչները հետ են կանչել հրավերները՝ հաշվի առնելով Իրանի շուրջ «ներկա լարված իրավիճակը»։
«Ցավոք, ես ունեմ այն զգացողությունը, որ այս պահին Մյունխենում կառուցողական բանակցություններ Իրանի կողմի հետ հնարավոր չեն», — նշել է Իշինգերը։ «Այսպիսով, Իրանի կառավարական պատվիրակությունը Մյունխենում չի լինի», — ընդգծել է նա։
Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 13–15-ը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)