Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է հայկական «Արբատ» գումարտակի հրամանատարը
Աշխարհ
Ռուս-ուկրաինական պատերազմում մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է հայկական «Արբատ» գումարտակի հրամանատար «Աբրեկ» մականունով հայտնի Հայկ Գասպարյանը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ռազմական թղթակից Վլադ Զիզդոկը։
««Արբատ» հատուկ գործողությունների ստորաբաժանման հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս», - գրել է Զիզդոկը։
Գասպարյանը սկսել է իր ծառայությունը «Վագների» կազմում և մասնակցել Բախմուտի համար մղվող մարտերին։ 2023 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 2023 թվականից նա ղեկավարել է հայկական «Արբատ» գումարտակը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)