Ուկրաինայում հայտարարել են՝ Ֆրանսիան պատրաստվում է Կիևին Mirage 2000 կործանիչներ փոխանցել
Աշխարհ
Ֆրանսիան ներկայումս պատրաստվում է Ուկրաինային լրացուցիչ Mirage 2000 կործանիչներ փոխանցել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը։
«Ֆրանսիական կողմը հայտարարել է Mirage 2000 ինքնաթիռների՝ Ուկրաինային փոխանցելու նախապատրաստական աշխատանքների մասին։ Մենք նաև քննարկել ենք ինքնաթիռների մատակարարման արագացումը և ռեկորդային AASM Hammer կառավարվող ռումբերի վրա աշխատանքների շարունակությունը», - գրել է նախարարը։
Ֆեդորովը չի նշել, թե քանի կործանիչ ինքնաթիռ է փոխանցվելու Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)