Քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը
Գիտություն և Մշակույթ
Հունվարի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը:
Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին՝ հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:
ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում