Կադիրովն անդրադարձել է որդու մասնակցությամբ վթարի մասին լուրերին
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կեղծ է անվանել իր որդու՝ Ադամ Կադիրովի մասնակցությամբ վթարի մասին լուրերը։
«Արհեստական բանականության միջոցով ցանկացած մեկին կարելի է խաբել... Կադիրովի որդու վթարի մասին լուրը, որը չգիտես՝ տեղից հայտնվեց, դարձավ համաշխարհային մամուլում համար մեկ թեման», - ասել է Կադիրովը Telegram-ում տեղադրված տեսանյութում՝ հանրապետության դատախազ Արսան Ադաևի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև կեղծ լուրերի դեմ պայքարը անվանել է տարածաշրջանի համար ակտուալ։ Չեչնիայի մասին կեղծ տեղեկատվությունը միշտ «ինչ-ինչ պատճառներով դառնում է լրատվամիջոցներում առանձնահատուկ ոգևորության պատճառ», - նշել է Կադիրովը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)