Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է․ ի՞նչ է հայտնի
Հասարակություն
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Ավելի վաղ, փետրվարի 9–ի երեկոյան ճանապարհը բացվել էր ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ բեռնատարների համար ճանապարհը փակ է փետրվարի 9–ի առավոտյան ժամերից։
Հ․Գ․
Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)