Ճապոնիան Ուկրաինայի համար կգնա ոչ մահաբեր սարքավորումների գնումների
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել միանալ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված Ուկրաինային աջակցության PURL ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ամերիկյան արտադրության սարքավորումների գնում՝ հետագա փոխանցմամբ Կիևին։ Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Նշվում է, որ ճապոնական կողմի միջոցները կուղղվեն բացառապես ոչ մահաբեր սարքավորումների և հանդերձանքի ձեռքբերմանը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռադիոլոկացիոն համակարգերին և զրահաբաճկոններին։ Նշվում է նաև, որ Ճապոնիան արդեն իր որոշման մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ պետություններին, ինչպես նաև Ուկրաինային։
PURL ծրագիրը ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվել է 2025 թվականի ամռանը՝ ի պատասխան Միացյալ Նահանգների որոշման՝ դադարեցնել Կիևին զենքի անվճար մատակարարումները։ Ծրագրի համաձայն՝ Կիևը ձևակերպում է իր ռազմական կարիքները, իսկ Եվրոպական միության երկրները ֆինանսական միջոցներ են հատկացնում, այդ սպառազինությունը գնում են ԱՄՆ-ից և անվճար փոխանցում Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)